Ինչո՞ւ Ընտրել Աութսորսինգ
ՉԱԹԹԵՐՋԻ ՍՈւԲՀՐԵՆԴՈւ - Հաշվապահության աութսորսինգ և խորհրդատվություն,
Անգլիայի և Ուելսի Արտոնագրված Հաշվապահների Ինստիտուտ
Ու՞մ համար է այն օգտակար և ինչու
Հարկային փոփոխությունները, մասնավորապես` նոր և առավել խիստ հարկային օրենքները հանգեցրել են նրան, որ հարկային օրենսդրության նորմերի պահպանումը գտնվում է կորպորատիվ կառավարման ուշադրության կենտրոնում: Արդյունքում էապես մեծացել է շատ կարճ ժամկետներում հարկային օրենսդրության պահպանման և պետական լիազոր մարմինների կողմից ստուգումների արդյունքների վերաբերյալ ինֆորմացիայի պահանջարկը:
Աութսորսինգը կամ գործառույթների համատեղ իրականացումը նվազեցնում են սխալների ռիսկը, օգնում են հարկային պլանավորմանը և կորպորատիվ կառավարման համար շատ թանկարժեք ժամանակի խնայմանը:
Մասնագիտական տեսանկյունից Դուք ստանում է հետևյալը`
- այնպիսի մասնագիտացված կազմակերպությունների փորձի և տեխնոլոգիաների կիրառում, որոնք տարբեր օրենսդրական մարմիններում կարող են ուղղորդել հարկային օրենսդրության պահպանման գործընթացը,
- կառավարման ժամանակակից տարրեր,
- մասնագիտական գիտելիքների պակասի լրացում, որն առկա է տարբեր ոլորտներում և տարբեր հարկային ռեժիմներում աշխատելու պարագայում:
Ի՞նչ ենք տալիս Ձեզ
Պրակտիկայում մեր հարկային աութսորսինգն իրենից ներկայացնում է լավ մշակված աշխատանքային համակարգ, որը վարում են մասնագետները: Մենք մշտապես զարգացնում ենք մեր մասնագետների գիտելիքները, տեղեկության երկարաժամկետ կուտակումը, մասնագիտական գործընթացները և տեխնոլոգիաները:
Հարկային աութսորսինգն իրականացնելիս մեր նպատակն է` պահպանել օրենսդրական պահանջները, հարկերի և հարկային ռիսկերի արդյունավետ կառավարումը, հաճախորդների հարկերի օպտիմիզացիան: Հաճախորդ-կազմակերպության հաշվապահական բաժինը իրականացնում է ընթացիկ հաշվապահությունը, իսկ Լոնդոն Բիզնես Գրուպի մասնագետներն իրականացնում են հարկադրման հետ կապված բոլոր հարցերի վերլուծությունն ու պատրաստում հաշվետվությունները:
Լոնդոն Բիզնես Գրուպն առաջարկում է հարկային աութսորսինգի հետևյալ ծառայությունները.
- խորհրդատվություն և հարկային պլանավորման վերաբերյալ առաջարկություններ,
- աջակցություն հարկային հաշվառումն իրականացնելիս,
- կորպորատիվ հարկեր և հարկային օրենսդրության անուղղակի պահպանում: