Հարկային Աուդիտ
ԳԵՎՈՐԳ ՄՈՎՍԻՍՅԱՆ - Աուդիտի Թիմի Ղեկավար,
Որակավորված Աուդիտոր
Հարկային աուդիտը - աուդիտորական կազմակերպության կողմից իրականացվող հատուկ գործընթաց է` տնտեսվարող սուբյեկտի հաշվապահական հաշվառման և հարկային հաշվետվությունների քննարկման / ստուգման համար, որպեսզի կարծիք արտահայտվի հուսալիության աստիճանի և բոլոր էական ասպեկտներով` օրենքով սահմանված նորմերին համապատասխանության, տնտեսվարողի կողմից հարկերի և այլ վճարների ձևավորման, հաշվառման և վճարման կարգի վերաբերյալ:
Ե՞րբ է հարկավոր հարկային աուդիտը, ու՞մ և ի՞նչու
Ինչպես բիզնեսով զբաղվող, այնպես էլ շահույթ չհետապնդող կազմակերպությունների տնտեսական գործունեության փաստերի բազմազանության, հաշվապահական հաշվառման կանոնների բարեփոխման, հարկային օրենսդրության փոփոխականության և հարկային որոշ կանոնների մեկնաբանման անորոշության պատճառով կազմակերպությունների հաշվապահական ծառայությունները միշտ չէ, որ ճիշտ են վերլուծում տնտեսական գործունեության փաստերի արտացոլման խնդիրները և նրանց դերը հարկային հիմքերը հաշվարկելիս: Նման իրավիճակներում ավելանում են պետական լիազոր մարմինների կողմից հարկային պահանջների ներկայացման՝ տուգանքների և տույժերի տեսքով կազմակերպությունների համար զգալի ֆինանսական կորուստների հետ կապված ռիսկերը: Մեր ջանքերը ուղղված են նման խնդիրներ լուծմանը և փորձի կուտակմանը.
- գործունեության տարբեր բնագավառներում տնտեսվարող սուբյեկտների հարկային հաշվետվությունների ստուգում;
- հարկային մարմինների և տնտեսվարող սուբյեկտների միջև տարբեր մակարդակի դատարանների որոշումների և վճիռների ուսումնասիրություն;
- հարկային օրենսդրության փոփոխությունների մշտական վերահսկողություն;
- ՀՀ ֆինանսների նախարարության, հարկային և այլ գերատեսչությունների առաջատար մասնագետների կողմից տնտեսական ու հարկային օրենսդրության նորմերի բացատրությունների ուսումնասիրություն:
Հարկային աուդիտի գինը
Հարկային աուդիտի գինը որոշվում է յուրաքանչյուր կոնկրետ դեպքում և կախված է գործունեության ձևից ու ծավալներից, կազմակերպության բիզնեսի բարդությունից: Գործնականում փոքր և միջին կազմակերպությունների (շահույթ չհետապնդող կամ բիզնես) համար ֆինանսական հաշվետվությունների հարկային ստուգման գինը տատանվում է 300 հազար դրամից մինչեւ 900 հազար դրամի սահմաններում:
Ի՞նչ ենք տալիս Ձեզ
- Աուդիտորական հաշվետվություն որտեղ արտացոլվելու են՝ ՀՀ պետ. բյուջեի և արտաբյուջետային ֆոնդերի հետ հաշվարկների վերաբերյալ մեր եզրահանգումները, կազմակերպության հարկային հաշվառման համապատասխանությունը հարկային կարգավորումներին և հարկային հաշվառման բարելավման առաջարկությունները:
- խորհրդատվություն՝ Ձեր կազմակերպության տնտեսական գործունեության հատուկ իրավիճակներում հարկային կանոնակարգերի կիրառման վերաբերյալ:
- Ձեր կազմակերպության հարկային հաշվառման բարելավմանն ուղղված առաջարկություններ:
- Անցկացված հարկային աուդիտի արդյունքում հաշվապահական անձնակազմի մասնագիտական որակավորման բարձրացում:
Արդյունքում, դուք ստանում եք
- Ձեր կազմակերպության հարկային հաշվառման և ՀՀ Հարկային Օրենսգրքի պահանջներին համապատասխանություն:
- Հարկերի հաշվարկը և ոչ բյուջետային միջոցներին վճարումներն իրականացվում են ՀՀ օրենսդրության պահանջներին համապատասխան:
- նվազագույնին են հասցվում պետական լիազոր մարմինների կողմից պահանջների ներկայացման ռիսկերը:
- հաշվապահական (ֆինանսական) հաշվետվությունները ճշգրտորեն արտացոլում են պետության և արտաբյուջետային ֆոնդերի հետ կազմակերպության հաշվարկների վիճակը: