ՍՊԸ-ի Հիմնադրում և Գրանցում
ՍՊԸ-ի գրանցման համար փաստաթղթերի փաթեթ պատրաստելիս, ինչպես նաև հիմնադիր փաստաթղթերում փոփոխություններ կատարելու ժամանակ կարող են առաջանալ որոշակի դժվարություններ: Փաստաթղթերի պատրաստման ընթացքում սխալներից խուսափելու և ՍՊԸ-ի պետական գրանցումը մերժելու մասին որոշում չստանալու համար մենք կօգնենք Ձեզ բոլոր փաստաթղթերը պատրաստելու, ներկայացնելու գործում: Մեր ծառայությունը տարածվում է նաև հարկային մարմիններ փաստաթղթեր ներկայացնելու և հաշառվում ձեռք բերելու վրա:
ՍՊԸ-ի գրանցման համար անհրաժեշտ տեղեկատվությունը/փաստաթղթերը.
- կազմակերպության լրիվ և կրճատ անվանումը;
- անունը ՝ հայերեն, անգլերեն և ռուսերեն (առկայության դեպքում);
- կանոնադրական կապիտալի չափը;
- Հիմնադիրների / հիմնադրի լրիվ անունը, ազգանունը և հայրանունը, ինչպես նաև անձնագրի լուսապատճենը` նշելով բաժնեմասի անվանական արժեքի չափը (եթե կա երկու կամ ավելի մասնակից);
- Միակ գործադիր մարմնի՝ անձի անունը, ազգանունը և հայրանունը, ինչպես նաև անձնագրի լուսապատճենը;
- կազմակերպության իրավաբանական հասցեն;
- անհրաժեշտության դեպքում թարգմանված և նոտարական հաստատված փաստաթղթեր, եթե հիմնադիրն ՀՀ քաղաքացի չէ:
Գրանցվելուց հետո դուք կստանաք փաստաթղթերի հետևյալ փաթեթը.
- որոշում / արձանագրություն;
- պետական գրանցման վկայագիր;
- հարկային գրանցման վկայագիր;
- կանոնադրություն հաստատված պետական ռեգիստրի կողմից;
- պարզեցված հարկային համակարգի դիմում` հարկային մարմինների նշումով;
- կնիք (կազմակերպության գրանցման օրվանից երկու աշխատանքային օրվա ընթացքում):
Մեր ծառայությունների արժեքը. ՍՊԸ-ի գրանցման համար 90 000 դրամ է, որի մեջ ներառված չեն գրանցման պետական տուրքը և եթե հիմնադիրն ՀՀ քաղաքացի չէ ապա լրացուցիչ նոտարական ծառայության և թարգմանության վճարները: