Մեր Թիմը
Պրոֆեսիոնալներից կազմված մեր թիմը հարուստ փորձ ունի հարկադրման, հաշվապահական հաշվառման և տարբեր նախագծերի կառավարման ոլորտում: Մենք կապահովենք Ձեզ կադրային ռեսուրսներով Հայաստանի ցանկացած շրջանում` ըստ անհրաժեշտության:
Մեր փորձագետները թիմում աշխատում են միասին: Նրանք ունեն հստակ և հարուստ գիտելիքներ հարկային օրենդրության և տարբեր ատյաններում բիզնեսի վարման պայմանների վերաբերյալ:
Մեր հարկային մասնագետների աշխատանքի արդյունքում հաճախորդները ձեռք են բերում հետևյալը`
- բարձր որակով իրականացված հարկային հաշվառում,
- հարկային հաշվետվությունների ժամանակին կազմում և հանձնում,
- հարկային պլանավորում և օպտիմիզացիա,
- պաշտպանություն հարկերի հետ կապված ստրեսային իրավիճակներից:
Մեր հարկային աութսորսինգի պարագայում մեր հաճախորդները խնայում են`
- աշխատանքի վճարման համար հաշվարկված հարկերը,
- սեփական աշխատակազմի համար աշխատավայրի վարձակալության և սարքավորման ծախսերը,
- հարկային հաշվառման վարումն ավտոմատացնելու համակարգերի ձեռքբերման և նորացման ծախսերը,
- մեր ծառայությունների ծախսերը ծախսագրվում են, իսկ ԱԱՀ-ն հաշվանցվում է:
Մտածիր գլոբալ, գործիր լոկալ: