Աուդիտի Նպատակները
ԷՆԴՐՅՈւ ՈւՈՆԴԵՍՖՈՐԴ ՓԱԹԵՐ ՔՈՄԲԵՐ - Ընկերության աուդիտի բաժնի ավագ խորհրդատու,
Անգլիայի և Ուելսի Արտոնագրված Հաշվապահների Ինստիտուտ
Լոնդոն Բիզնես Գրուպը կարող է ապահովել անկախ աուդիտի ծառայություններ: Աուդիտի նպատակն է` բարձրացնել կազմակերպությունների հաճախորդների, ներդրողների, վարկատուների և այլ շահագրգրիռ անձանց կողմից օգտագործվող տեղեկության հուսալիությունը, ինչպես նաև ապահովել տվյալ երկրի օրենսդրական նորմերի պահանջների բավարարումը: Աուդիտն իր մեջ ներառում է հավաստիացման ձևերի և հաշվետվությունների մի ամբողջ շարք:
Ֆինանսական հաշվետվությունների աուդիտ
Ֆինանսական հաշվետվությունների անկախ աուդիտն առաջին հերթին նպաստում է որոշումներ կայացնելու համար ներդրողների վստահության բարձրացմանը և հետևաբար` կապիտալի շուկայի արդյունավետ գործունեությանը:
Լոնդոն Բիզնես Գրուպում մոտեցումը աուդիտին հիմնված է հետևողական մեթոդաբանության վրա, որը մշակված է աուդիտի միջազգային ստանդարտներին համապատասխան: Այն կառուցված է մեր աուդիտորների և կազմակերպության բոլոր աշխատակիցների մասնագիտական ազնվության, անկախության և էթիկայի կանոններին համապատասխան վարքագծի սկզբունքներով: Աուդիտորական խմբերի մասնագետները մշտապես հետևում են ստանդարտներին և խորհրդակցում են դրանց կիրառման տեխնոլոգիաների և աշխատանքային գործիքների վերաբերյալ: Թիմերի անդամներն ապահովված են անհրաժեշտ տեխնիկական և տեղեկատվական բազաներով: Աշխատանքների ընթացքում կիրառվում է աուդիտի միջազգային պրակտիկայում մշակված մեխանիզմների ողջ համակարգը: Լոնդոն Բիզնես Գրուպում ստեղծված են բոլոր պայմանները, որ թիմն իր ուշադրությունը սևեռի այն հարցերի վրա, որոնք ազդում են աուդիտի վերաբերյալ որոշումների կայացման և աուդիտի արդյունավետության բարձրացման վրա:
Մեր ընկերության նման մոտեցումը օգնում է թիմերին` ձեռք բերելու մասնագիտական գիտելիքներ: Իսկ մասնագիտական նորմերի պահպանումը գտնվում է մասնագետների մշտական վերահսկողության ներքո:
Բարձր որակավորում ունեցող մասնագետներին և բարեխիղճ աշխատակիցներին մշտապես խրախուսում են Լոնդոն Բիզնես Գրուպում:
Աշխատանքների համար մասնագիտական են համարվում հետևյալ ստանդարտները.
- մասնագիտական հմտություն,
- էթիկայի նորմերի պահպանում,
- մասնագիտական համագործակցություն մեր կազմակերպության բոլոր մասնագետների և ղեկավարության միջև,
- պրակտիկայի և մասնագիտական փորձի, ինչպես նաև փոփոխվող բիզնես միջավայրի մասին ինֆորմացիայի կուտակում:
Հավաստիացման ձևեր
Հաճախորդների կոնկրետ այն հարցերի լուծման համար, որոնք չեն գտնվում աուդիտի ոլորտում, մենք ներկայացնում ենք ծառայություններ, որոնք ձևավորում են հաշվետվության հեռանկարային կամ այլ ձևեր:
Հեռանկարային հաշվետվություններ
Լոնդոն Բիզնես Գրուպը կազմում է կանխատեսող ֆինանսական տեղեկություններ այն կազմակերպությունների համար, որոնց համար օրենսդրական պահանջ է, որ ֆինանսական հաշվետվությունների մասին կարծիք հրապարակի անկախ արտաքին աուդիտորական ընկերությունը: Անհրաժեշտության դեպքում Լոնդոն Բիզնես Գրուպի աուդիտորը ներկայացնում է համապատասխան հաշվետվություններն ու կանխատեսումները` համաձայն հաշվետվությունների համար գործող պահանջների: Ելնելով հաճախորդի հետ պայմանագրով ամրագրված պայմանավորվածությունից` այդ ծառայությունները մատուցվում են աուդիտի ստանդարտների համաձայն:
Հավաստիացման այլ ձևեր
Կազմակերպությունները հաճախ դիմում են աուդիտի հարակից ծառայությունների մատուցման և համապատասխան հաշվետվությունների ներկայացման համար: Այդ ծառայությունները նախատեսված են հաճախորդների բիզնես պահանջների բավարարման համար: Տրամադրված տեղեկության հավաստիության և հուսալիության համար պատասխանատու է ընկերությունը / հաճախորդը: Ելնելով պայմանագրից` Լոնդոն Բիզնես Գրուպը մատուցում է այդ ծառայությունները աուդիտի հարակից ծառայությունների վերաբերյալ միջազգային կամ տվյալ երկրի ստանդարտներին համապատասխան:
Մենք պատրաստ ենք մշտապես կիսել Ձեզ հետ մեր մասնագիտական գիտելիքները: