Կան հարցե՞ր։ Զանգե՛ք:

Ինչու՞ են ներդրողները կորուստներ կրում

Ավելորդ հուզականություն,
Պրակտիկ փորձի բացակայություն,
Ավելի մեծ վաստակի ակնկալիք,
Գիտելիքների պակաս,

Ռիսկերի դիվերսիֆիկացիայի կանոնների թյուրըմբռնում

Հաշվապահական Ծառայություններ

Հաշվապահական հաշվառումն հանդիսանում է ժամանակակից բիզնեսի անբաժան մասը: Կազմակերպության ողջ բիզնես գործունեությունն արտացոլվում է հաշվապահական փաստաթղթերում, հետևաբար, հաշվապահական գրանցումների ճիշտ և ժամանակին վարումը կենսական նշանակություն ունի կազմակերպության հաջողության համար: Հաշվապահական գրքի, գրանցումների պրոֆեսիոնալ վարումը և ճշգրիտ հաշվետվությունների պատրաստումը հնարավորություն են տալիս գնահատել ֆինանսական արդյունքները պարբերականության և անընդհատության հիման վրա, այսինքն` ցանկացած պահի կազմակերպության ֆինանսական դրության մասին ճիշտ պատկերացում ունենալը հնարավորություն է տալիս առավել արդյունավետ որոշում կայացնել, հետագա պլանավորումը ևս մեծացնում է երկարատև նպատակների հաջող իրականացման հնարավորությունները:

ԱՆԻ ՔԵՐՈԲՅԱՆ - Հաշվապահական Հաշվառում և Հարկային Խորհրդատվություն

Լոնդոն Բիզնես Գրուպը կօգնի ձեզ`

  • վարել հաշվապահությունը, կազմել ընթացիկ և ֆինանսական հաշվետվությունները,
  • բարձրացնել հաշվապահական քաղաքականության ու կիրառվող մեթոդների արդյունավետությունը,
  • տալ ճիշտ հաշվապահական լուծումներ ինչպես ամենօրյա, այնպես էլ անսպասելի իրավիճակներում:

Մեր մասնագետները մշտապես բարձրացնում են իրենց մասնագիտական որակավորումն ու գիտելիքները, ուսումնասիրում են հաշվապահական հաշվառման և հարկային ոլորտի ՀՀ օրենսդրական փոփոխությունները, ինչպես նաև համապատասխան միջազգային համաձայնագրերն ու ստանդարտները:

Լոնդոն Բիզնես Գրուպն առաջարկում է հաշվապահական ծառայությունների մեծ շրջանակ`

  • նորաստեղծ կազմակերպությունների հաշվապահության ձևավորում,
  • կազմակերպությունների հաշվապահական սպասարկում (աութսորսինգ),
  • հաշվապահական աջակցություն,
  • հաշվապահական հաշվառման արդյունավետ համակարգերի ներդրում և կիրառում,
  • հաշվապահական և հարկային հաշվետվությունների պատրաստում և ներկայացում,
  • աշխատավարձի, հարկերի և սոցապ հատկացումների հաշվարկ,
  • հաշվապահական հաշվառման և հարկադրման հարցերով խորհրդատվություն,
  • սկզբնական փաստաթղթերի հիման վրա հաշվապահության վերականգնում և սխալների ուղղում,
  • հաշվառման մեթոդների, փաստաթղթային շրջանառության և հաշվետվության օպտիմիզացում,
  • աջակցություն ավոտամատացված հաշվապահական հաշվառմանը անցում կատարելիս,
  • հաշվապահական հաշվառման IAS և GAAP ստանդարտների ներմուծում և կիրառում:

Դիմեք մեզ, և մեր մասնագետները կմշակեն Ձեր կազմակերպության գործունեության առանձնահատուկ պահանջներին բավարարող ծառայությունների փաթեթ: Լոնդոն Բիզնես Գրուպը կդառնա ձեր հուսալի գործընկերը և կտրամադրի անհրաժեշտ մասնագիտական աջակցություն և խորհրդատվություն հաշվապահական, հարկային և կառավարման ոլորտներում:

Կարդացեք նաև

Տնտեսական ճգնաժամը խոչընդոտ է, եթե դու այդպես ես կարծում: Հակառակ դեպքում դա հնարավորություն է՝ հաղթահարում ես ու բացահայտում նոր շուկաներ:

Մենք կօգնենք քեզ, երբ դու ինքդ դրան պատրաստ լինես,
Հիշիր - բիզնեսում արձակուրդ չկա, գործը միշտ ավարտին ենք հասցնելու,
Դու առաջին հերթին քո բիզնեսի բանվորն ես, և հետո միայն` գործի տերը:

Մեր Գործընկերները

Գրասենյակի հասցեն

ՀՀ, 0010, Երևան, Մովսես Խորենացու փող., 27ա / 1

Հեռ.` +37410541272
Բջջ․` +37491010421 (հայերեն)
Բջջ․` +37477010421 (անգլերեն)
Բջջ․` +37491010421 (ռուսերեն)
Ֆաքս` +37410541272

Էլ․ փոստ`