Իրավաբանական Ծառայություններ
Ներկայիս գործարար միջավայրը աչքի չի ընկնում իր բարենպաստ մթնոլորտով: Արտաքին ռիսկերի շարքում առավել տարածված են մրցակիցների հետ իրավական վեճեչը և փոխհարաբերությունները պետական լիազոր մարմինների հետ: Կազմակերպությունների կողմից մասնագիտական իրավական աջակցություն ստանալը դարձել է ոչ թե հուսահատության արդյունք, այլ մրցակցային առավելություններ ստանալու ցանկություն:
Մեր իրավական աջակցությունը/ուղեկցությունը ապահովում է որակյալ ու բարենպաստ պայմաններ, ինչպես նաև իրավաբանական խորհրդատվության լայն հնարավորություններ, ներկայացնելով Ձեր շահերը բարձր մակարդակով:
Իրավական ուղեկցության ժամանակ մենք խորհրդատվության և Ձեր շահերի պաշտպանելու պատասխանատվություն ենք վերցնում մեզ վրա.
- Կազմակերպությունների հիմնադրում և գրանցում;
- Կազմակերպությանը լիարժեք իրավական սպասարկում;
- Շահերի ներկայացում դատարանում (վարչական, տնտեսական, աշխատանքային և այլ հարաբերություններում);
- Հարկային վեճերի կարգավորում;
- Գործարքների իրավական ուղեկցություն;
- Կազմակերպության լուծարում;
- Իրավական խորհրդատվություն, և այլ:
Մեր իրավաբանական ծառայությունները՝ Ձեր գործունեության համապարփակ պաշտպանվածությունն ու աջակցությունն են, անհատական մոտեցմամբ և հարմարավետ աշխատանքային սխեմաներով:
Իրավաբանական ուղեկցություն
Իրավաբանական ուղեկցության ձևաչափը տարբերվում է իրավաբանական որոշակի նեղ ծառայություններից և Ձեզ համար ունի մի շարք առավելություններ.
- Բարձր որակավորմամբ մասնագետների թիմ, մեկ իրավաբանի աշխատավարձին համարժեք գնով;
- Ամբողջ փաստաթղթավորումը կազմվում է մեր ընկերության մասնագետների հսկողության ներքո ("Լոնդոն Բիզնես Գրուպ"-ում դրանք իրավաբաններ, աուդիտորներ, գնահատողներ, հաշվապահներ են) և համապատասխանում են բոլոր անհրաժեշտ չափորոշիչներին;
- Օպերատիվ իրավաբանական խորհրդատվություններ;
- Ձեր կազմակերպության յուրաքնչյուր գործարքի վերահսկողություն՝ ռիսկերից խուսափելու, նպատակայնության և շահութաբերության ապահովման նպատակով:
“Լոնդոն Բիզնես Գրուպի” իրավաբանական ուղեկցության առավելություններն ու առանձնահատկությունները
- Իրավաբանների, աուդիտորների, գնահատողների, հաշվապահների կողմից համապարփակ վերահսկողություն;
- Փաստաթղթավորումը համապատասխանում է բոլոր ստանդարտներին;
- Շահավետ անհատական պայմաններ իրավաբանական ուղեկցության համար: