Մեր Ներգրավման Առավելությունները
- Մենք երաշխավորում ենք հաշվապահական և հարկային հաշվառման վարման բարձր որակ,
- մենք երաշխավորում ենք տրամադրված ինֆորմացիայի գաղտնիությունը,
- մենք նյութական պատասխանատվություն ենք կրում պայմանագրով նախատեսված` հաշվետվությունների ժամանակին կատարման և ներկայացման համար,
- Լոնդոն Բիզնես Գրուպ կազմակերպության մասնագիտական պատասխանատվությունը դիմացել է ժամանակի փորձությանը` առավել քան 10 տարվա գործունեությամբ,
- հարկային և այլ պետական մարմիններում մեզ ճանաչում են որպես հայտնի մասնագիտացված կազմակերպության,
- մենք մշտապես հասանելի ենք Ձեզ, ինչը կպաշտպանի Ձեզ ստրեսային իրավիճակներից (օրինակ` հաշվապահական ՏՏ համակարգերի կամ ծրագրերի խափանում, հաշվապահը հիվանդ է կամ հեռացել է):
Դուք խնայում եք`
- հարկեր, որոնք հաշվարկվում են աշխատանքի դիմաց վճարման համար,
- հաշվապահի աշխատավայրի գրասենյակային տարածքի վարձակալության և սարքավորումների ծախսերը,
- հաշվապահական և հարկային հաշվառման ավտոմատացման մասնագիտացված համակարգերի ձեռքբերման և նորացման ծախսերը,
- մեր ծառայությունների դիմաց վճարները վերաբերվում են ծախսերին, իսկ ԱԱՀ-ն հաշվանցվում է:
Մենք իրականացնում ենք Ձեր հաշվապահական հաշվառման վարումը Հաշվապահական Հաշվառման Միջազգային Ստանդարտների պահանջներին համապատասխան:
Մենք երաշխավորում ենք՝ Ձեզ հետաքրքրող հարցերի (որոնք մեր մասնագիտական շրջանակներում են) քննարկումը ու պատասխանումը, մեր անհատական մոտեցումը, մեր մշտապես հասանելիությունը և ինֆորմացիայի գաղտնիությունը:
Արտաքին հաշվապահի ներգրավումը նվազագույնի է հասցնում հաշվապահական հաշվառման վարման հետ կապված ֆինանսական ռիսկերը: