Կամավոր Աուդիտ
ԳԵՎՈՐԳ ՄՈՎՍԻՍՅԱՆ - Աուդիտի Թիմի Ղեկավար,
Որակավորված Աուդիտոր
Կամաոր աուդիտը բաժնետերերի կամ ղեկավարության որոշմամբ կազմակերպության հաշվապահական (ֆինանսական) հաշվետվությունների անկախ ստուգում է, որի արդյունքը՝ գրավոր աուդիտորական եզրակացությունն է, այդ ֆինանսական հաշվետվությունների հավաստիության վերաբերյալ: Հավաստիությունը բացահայտվում է՝ հաշվետու ամսաթվի դրությամբ՝ հաշվետվությունների ցուցանիշների ճշգրտությամբ, որոնց հիման վրա օգտագործողները ճիշտ եզրակացություններ կանեն կազմակերպության տնտեսա-ֆինանսական գործունեության արդյունքների և նրա գույքային վիճակի վերաբերյալ:
Լոնդոն Բիզնես Գրուպը կամավոր աուդիտը իրականացնում է “Աուդիտի Միջազգային Ստանդարտներով” (ԱՄՍ) (անգլ. “International Standards on Auditing” (ISA)):
Ո՞ր դեպքերում է անհրաժեշտ կամավոր աուդիտը, ո՞վ է հետաքրքրված նրա անցկացման համար և ինչու՞:
Կամավոր աուդիտի անցկացման նպատակն է ստուգել հաշվապահական (ֆինանսական) հաշվետվությունների համապատասխանությունը "Ֆինանսական Հաշվետվության Միջազգային Ստանդարտների" (ՖՀՄՍ) (անգլ. “International Financial Reporting Standards” (IFRS)) և ՀՀ գործող կանոնների պահանջներին:
Գործունեության ընթացքում կազմակերպության տնտեսական կյանքի բազմազանության, հաշվապահական հաշվառման կանոնների բարեփոխման, հարկային օրենսդրության փոփոխականության և հարկային նորմերի երկիմաստ մեկնաբանությունների և անորոշության պատճառով կազմակերպության հաշվապահական ծառայությունները միշտ չէ, որ ճիշտ են իրականացնում տնտեսական փաստերի արտացոլման խնդիրները հաշվապահական հաշվառման կամ հարկային հաշվառման գործառույթներում: Նման իրավիճակներում մեծանում են ֆինանսական հաշվետվությունների խեղաթյուրման ռիսկը, կազմակերպության կողմից վնասներ կրելու ռիսկը և պետական լիազոր մարմինների կողմից պահանջների ներկայացման հավանականություը:
Կամավոր աուդիտի գինը
Ֆինանսական հաշվետվությունների կամավոր աուդիտի գինը որոշվում է ամեն կոնկրետ դեպքի համար: Այն կախված է էքսպրեսս-վերլուծության արդյունքներից՝ կազմակերպության հաշվապահական հաշվառման և ներքին վերահսկողության համակարգերի արդյունավետության գնահատման աստիճանից, կազմակերպության չափերից և ձեռնարկատիրական գործառույթների ծավալներից, անձնակազմի քանակից, հիմնական միջոցների ու պաշարների անվանացանկի մեծությունից, գործընկերների թվից:
Մեծ հավանականությամբ, փոքր և միջին բիզնեսի համար ֆինանսական հաշվետվությունների աուդիտի արժեքը՝ 400 հազար դրամից մինչև 900 հազար դրամի սահմաններում կլինի:
Ի՞նչ ենք տալիս Ձեզ
- "Աուդիտի Միջազգային Ստանդարտներով" իրականացված աուդիտ:
- "Ֆինանսական Հաշվետվությունների Միջազգային Ստանդարտներին" համապատասխան պատրաստված Ձեր ֆինանսական հաշվետվությունների՝ տարեկան կամ որևէ այլ միջանկյալ ժամանակահատվածի վերաբերյալ աուդիտորական եզրակացություն:
- Ղեկավարությանն ուղղված նամակ` Ձեր կազմակերպության հաշվապահական հաշվառման ու վերահսկողության համակարգերն բարելավելու և սխալները շտկելու առաջարկություններով:
- Հաշվապահական հաշվառման գործընթացում ներգրավված անձնակազմի համակարգված մասնագիտական զարգացում: Ձեր կազմակերպությունն համապատասխանում է մասնագիտական և օրենսդրական պահանջներին և Դուք վստահություն եք ձեռք բերում:
Դուք վստահություն եք ձեռք բերում
- Ձեր կազմակերպության ֆինանսական հաշվետվությունները համապատասխանում են "Ֆինանսական Հաշվետվությունների Միջազգային Ստանդարտներին":
- Ակտիվների և պարտավորությունների հաշվառումը համապատասխանում է իրականությանը:
- Ձեր հաշվապահական և հարկային հաշվառման համակարգերը համապատասխանում են գործող նորմատիվ պահանջներին:
- Ձեր ներքին օգտագործման համար բացահայտված են հնարավոր ռիսկերը և դրանց հաղթահարման ուղիները:
- Ձեր գործընկերները, հավանական ներդրողները, ֆինանսական հաստատությունների և իհարկե բաժնետերերը հետաքրքրված են "Աուդիտի Միջազգային Ստանդարտներով" անցկացվող աուդիտի արդյունքներով, ինչպես նաև "Ֆինանսական Հաշվետվությունների Միջազգային Ստանդարտներով" պատրաստված ֆինանսական հաշվետվությունների ցուցանիշներով: