Ինչպե՞ս Ընտրել Հաշվապահական և Հարկային Հաշվառման Հուսալի Գործընկեր
ՇՈւՇԱՆ ՉԱԼՅԱՆ - Հարկային Խորհրդատու,
Հարկային Օրենսդրության փորձագետ
Կազմակերպություններն ավելի ու ավելի շատ են ենթարկվում հարկային օրենսդրության ոլորտի փոփոխություններին ոչ միայն տեղական, այլև համաշխարհային մասշտաբներով: Հարկային փոփոխություններին մեր մոտեցումը հետևյալն է. մենք վերլուծում ենք փոփոխությունները ներկա և ապագա ժամանակային համատեքստում, որպեսզի ունենանք բավարար տեսահորիզոն ապագայի համար: Մեր մասնագիտական հմտություններն ու ոլորտի մասին խորը գիտելիքները օգնում են մշտապես լինելու մրցունակ և համատեղելի:
Համագործակցության ձևերից մեկը՝ հաշվապահությունը կարող է վարել հաճախորդի հաշվապահական բաժինը, իսկ Լոնդոն Բիզնես Գրուպի մասնագետները կիրականացնեն բոլոր գործողությունների հանգամանալից ստուգումը` հարկերի մեղմացման տեսանկյունից:
Ինչպե՞ս ճիշտ ընտրել հաշվապահական և հարկային հաշվառման համար հուսալի գործընկեր
Ծառայություն մատուցողին խնդրեք որ հիմնավորի.
- Աշխատակազմում կա՞ն ներկայումս սերտիֆիկացված աուդիտորներ:
- Ընկերությունն ունի՞ ներքին փաստաբաններ:
- Ընկերությունը ունի՞ հաճախորդների շահերը դատարանում պաշտպանելու փորձ:
- Քանի՞ աուդիտոր, հաշվապահ և փաստաբան է աշխատում:
- Ինչպե՞ս է կազմակերպվում տվյալների պահպանումը:
- Ի՞նչ լրացուցիչ ծառայություններ կարող է մատուցել Ձեզ:
Հավատացե՛ք որակյալ հաշվապահական և հարկային հաշվառում կարող է վարել միայն աուդիտորական ընկերությունը: