Ի՞նչ ենք Անում Մենք
Լոնդոն Բիզնես Գրուպը մատուցում է աուդիտորական, խորհրդատվական և հաշվապահական ծառայություններ` օգնելով մեր հաճախորդներին նվազեցնելու ռիսկերը գործընկերների և մրցակիցների հետ բանակցությունների ընթացքում և հետևողականորեն ու դինամիկ հանդես գալու շուկայում տիրող բարդ բիզնես պայմաններում:
Աուդիտ
Աուդիտն անկախ ծառայություն է, որը բարձրացնում է ներդրողների և այլ շահագրգիռ անձանց կողմից օգտագործվող տեղեկության հուսալիությունը:
Խորհրդատվություն
Խորհրդատվական ծառայության նպատակն է` աջակցել հաճախորդներին` լուծելու վերակառուցման գործընթացում և տարբեր գործարքներ կատարելիս առաջացած խնդիրները, նպաստել արտադրողականության բարձրացմանն ու ծախսերի կրճատմանը, ինչպես նաև վերահսկելու ռիսկերը և պահպանելու համապատասխան օրենսդրական և իրավական ակտերն ու նորմերը:
Հարկեր
Հարկային օրենսդրությունը և դրանում փոփոխությունների միտումները պահանջում են, որ կազմակերպությունները մշտապես վերահսկեն իրենց մարտավարական քայլերը և դրանց լուծման մեխանիզմները:
Հաշվապահական ծառայություններ
Կազմակերպության ամենօրյա գործունեությունը, ինչպես նաև հեռահար նպատակներին հասնելու հնարավորությունը մեծապես կախված է կազմակերպության հաշվապահության ճիշտ վարման և ֆինանսական հաշվետվությունների կազմման բարձր որակից:
Կազմակերպությունների գրանցում Հայաստանում
Ցանկացած իրավական ձևի կազմակերպության ճիշտ ընտրության և հիմնադրման ճանապարհին ստացված պրոֆեսիոնալ օգնությունը իրական է դարձնում հիմնադիրների ձգտումը ապագա կազմակերպության իրավական և ֆինանսական ամուր հիմքի ստեղծման որի արդյունքում կազմակերպությունը կծառայի նրանց երկար տարիներ: