Հաշվապահական և Հարկային Հաշվառման Վարում
ԶՈՐԻ ԶՈՐՅԱՆ - Հաշվապահական Հաշվառում և Հարկային Խորհրդատվություն
Մենք Ձեր հաշվապահական և հարկային հաշվառումն կիրականացնենք Ձեր տնտեսական գործառնությունների առաջնային փաստաթղթերի հիման վրա, որն մեզ կփոխանցեն Ձեր աշխատակիցները: Համակարգչային հաշվապահական ծրագրերի էլեկտրոնային գրանցամատյաններում հաշվառված փաստաթղթերի համակարգվածության հիման վրա կազմվում ու հաշվառվում են Ձեր հաշվապահական և հարկային հաշվետվությունները, ինչպես նաև արտաբյուջետային ֆոնդերին ապահովագրության վճարների վերաբերյալ և վիճակագրական հաշվետվությունները, որից հետո դրանք ներկայացվում են համապատասխան մարմիններին:
Ե՞րբ է անհրաժեշտ այս ծառայությունը և ո՞ւմ համար է այն օգտակար
- Առաջին հերթին այն կազմակերպություններին ովքեր հետաքրքրված են ունենալ բարձրակարգ հաշվապահություն և հարկային հաշվառում, որը վարվու և վերահսկվում է բարձր որակավորում ունեցող գլխավոր հաշվապահների և աուդիտորների կողմից:
- Բացի այդ, այս ծառայությունը կարող է օգտակար լինել յուրաքանչյուր տնտեսվարող սուբյեկտի համար, որի գործառնությունների ծավալի պատճառով նպատակահարմար չէ պահպանել սեփական հաշվապահական բաժին: Որպես կանոն դրանք փոքր և միջին կազմակերպություններն են, որոնց տնտեսական շրջանառությունն համեմատաբար մեծ չէ:
Ծառայության առանձնահատկությունները և ժամկետները
Ծառայության ընթացքը կախված Ձեր կարիքներից և մեր միջև պայմանավորվածությունից, որպես կանոն բաղկացած է լինելու՝ համապատասխան ժամկետներում Ձեր կողմից գործառնական առաջնային փաստաթղթերի փոխանցումից և մեր կողմից անհրաժեշտ մասնագիտական գործառույթների իրականացման արդյունքում հաշվապահական ու հարկային տեղեկատվության հաշվարկումից և Ձեզ տրամադրումից: Ձեր առօրյա հարկային հաշվետվությունները ու բանկային գործառնությունները կարող են իրականացվել նաև մեր կողմից:
Ծառայության արժեքը
- Ծառայության ամսեկան արժեքը գտնվում է 15,000 դրամի (պասիվ կազմակերպությունների դեպքում) սահմաններում և սովորաբար չի գերազանցում 350,000 դրամը:
- Ծառայության արժեքը կախված է հաշվառման ենթակա գործարքների թվից, գործունեության ձևերից, ձեր լրացուցիչ պահանջներից և ամեն դեպքում այն ավելի ցածր է Ձեր կողմից սեփական հաշվապահության պահպանման ծախսերից:
Արդյունքում ի՞նչ եք ստանում Դուք
Դուք ստանում եք հաշվապահական հաշվառման բարձրորակ կազմակերպություն, Ձեր համար կարևոր բիզնես գործարքների և հարկային հետևանքների վերաբերյալ խորհրդատվություն, հաշվապահական հաշվառման, հարկային և այլ հաշվետվությունների ժամանակին ներկայացում համապատասխան պետական մարմիններին:
Այդպիսով, Դուք կարող եք կենտրոնանալ Ձեր բիզնեսի վրա՝ ժամանակին ստանալով Լոնդոն Բիզնես Գրուպի անհրաժեշտ աջակցությունը:
Կարևորը - Դուք ձեռք եք բերում վստահություն, որ Ձեր հաշվապահական և հարկային հաշվառումները ճիշտ են և նույնիսկ հարկային պաշտոնյաների հատուկ եռանդի դեպքրում Ձեր շահերը հուսալիորեն պաշտպանված կլինեն, այդ թվում նաև դատարաններում և այլ ատյաններում: