Հաշվապահական Աջակցություն և Հարկային Խորհրդատվություն
ԶՈՐԻ ԶՈՐՅԱՆ - Հաշվապահական Հաշվառում և Հարկային Խորհրդատվություն
Հաշվապահական և հարկային հաշվառումն իրականացվում է Ձեր կազմակերպության հաշվապահի կողմից, որից հետո Լոնդոն Բիզնես Գրուպի մասնագետներն իրականացնում են հաշվապահական գործառույթների շարունակական ստուգում' ապահովելու համար Ձեր հաշվապահության ճշգրտությունն ու կապակցվածությունը:
Այս ծառայությունը միտված է հաշվապահական և հարկային հաշվառման վերաբերյալ համապարփակ ու շարունակական մասնագիտական խորհրդատվությամբ ապահովել Ձեզ` դինամիկ փոփոխվող հարկային օրենքների, հաշվետվությունների և այլ փաստաթղթերի, հաշվապահական ստանդարտների պահանջների ու մասնագիտական օրենսդրական այլ կանոնների լույսի ներքո:
Ու՞մ է անհրաժեշտ այս ծառայությունը
Այն կազմակերպությանը որը շահագրգռված է ունենալ՝ բարձրակարգ հաշվապահական ու հարկային հաշվառում և որը ցանկանում է, որ իր հաշվապահական գործունեության ընթացքում պարբերաբար ստանա պրեֆեսիոնալ մասնագիտական խորհրդատվություն:
Ծառայության գինը
Ծառայության արժեքը որոշվում է Ձեր հետ անմիջական հանդիպման ժամանակ: Ամենայն հավանականությամբ, գինը կգտնվի ամսական 35,000 դրամից մինչև 300,000 դրամի սահմաններում:
Առանձին բանավոր խորհրդատվության արժեքը մեկ ժամը 10,000 դրամ է, գրավոր՝ աուդիտորի աշխատանքի մեկ ժամվա համար 20,000 դրամ:
Որոշակի ժամանակահատվածի խորհրդատվության համար պայմանագիր կնքելիս` խորհրդատվության արժեքը ժամային արտահայտությամբ զգալիորեն ցածր է:
Բացի հաշվապահական և հարկային հաշվառումից ու ռիսկերի կրճատումից, Դուք ստանում եք նաև Ձեր կազմակերպության հաշվապահի որակավորման մշտական և նշանակալի բարձրացում:
Մենք օգնում ենք Ձեզ ` կառավարել ավելի լավ: