Կան հարցե՞ր։ Զանգե՛ք:

Իմաստ չունի վարձել խելացի մարդկանց, ապա թելադրել նրանց, թե ինչ անեն: Մենք վարձում ենք պրոֆեսիոնալների, որպեսզի նրանք ասեն՝ ինչ անենք մենք:

Լավ կառավարիչը հասկանում է.
- Լավ կառավարումը՝ սահմանափակ ռեսուրսների պայմաններում նպատակներին հասնելու միջոց է:
- Անհնար է լուծել ծագած խնդիրը` պահպանելով նույն մտածելակերպը ու մոտեցումը, որոնք հանգեցրել են այդ խնդրին:
- Հաջողության գաղտնիքը բացահայտելիս պետք է նայել ոչ թե դրա որոշման կայացմանը, այլ այն մեթոդին, որը թույլ է տվել հասնել դրան:

Ի՞նչ ենք Անում Մենք

Լոնդոն Բիզնես Գրուպը մատուցում է աուդիտորական, խորհրդատվական և հաշվապահական ծառայություններ` օգնելով մեր հաճախորդներին նվազեցնելու ռիսկերը գործընկերների և մրցակիցների հետ բանակցությունների ընթացքում և հետևողականորեն ու դինամիկ հանդես գալու շուկայում տիրող բարդ բիզնես պայմաններում:

Աուդիտ

Աուդիտն անկախ ծառայություն է, որը բարձրացնում է ներդրողների և այլ շահագրգիռ անձանց կողմից օգտագործվող տեղեկության հուսալիությունը:

Խորհրդատվություն

Խորհրդատվական ծառայության նպատակն է` աջակցել հաճախորդներին` լուծելու վերակառուցման գործընթացում և տարբեր գործարքներ կատարելիս առաջացած խնդիրները, նպաստել արտադրողականության բարձրացմանն ու ծախսերի կրճատմանը, ինչպես նաև վերահսկելու ռիսկերը և պահպանելու համապատասխան օրենսդրական և իրավական ակտերն ու նորմերը:

Հարկեր

Հարկային օրենսդրությունը և դրանում փոփոխությունների միտումները պահանջում են, որ կազմակերպությունները մշտապես վերահսկեն իրենց մարտավարական քայլերը և դրանց լուծման մեխանիզմները:

Հաշվապահական ծառայություններ

Կազմակերպության ամենօրյա գործունեությունը, ինչպես նաև հեռահար նպատակներին հասնելու հնարավորությունը մեծապես կախված է կազմակերպության հաշվապահության ճիշտ վարման և ֆինանսական հաշվետվությունների կազմման բարձր որակից:

Կազմակերպությունների գրանցում Հայաստանում

Ցանկացած իրավական ձևի կազմակերպության ճիշտ ընտրության և հիմնադրման ճանապարհին ստացված պրոֆեսիոնալ օգնությունը իրական է դարձնում հիմնադիրների ձգտումը ապագա կազմակերպության իրավական և ֆինանսական ամուր հիմքի ստեղծման որի արդյունքում կազմակերպությունը կծառայի նրանց երկար տարիներ:

Կարդացեք նաև

Տնտեսական ճգնաժամը խոչընդոտ է, եթե դու այդպես ես կարծում: Հակառակ դեպքում դա հնարավորություն է՝ հաղթահարում ես ու բացահայտում նոր շուկաներ:

Մենք կօգնենք քեզ, երբ դու ինքդ դրան պատրաստ լինես,
Հիշիր - բիզնեսում արձակուրդ չկա, գործը միշտ ավարտին ենք հասցնելու,
Դու առաջին հերթին քո բիզնեսի բանվորն ես, և հետո միայն` գործի տերը:

Մեր Գործընկերները

Գրասենյակի հասցեն

ՀՀ, 0010, Երևան, Մովսես Խորենացու փող., 27ա / 1

Հեռ.` +37410541272
Բջջ․` +37491010421 (հայերեն)
Բջջ․` +37477010421 (անգլերեն)
Բջջ․` +37491010421 (ռուսերեն)
Ֆաքս` +37410541272

Էլ․ փոստ`