Գլխավոր էջ Մեր մասին Ի՞նչ ենք անում մենք Կոնտակտներ Հայերեն Русский English فارسی Türk
http://lbg.am/page.php?show=6 http://lbg.am/page.php?show=10 http://lbg.am/page.php?show=5 http://lbg.am/page.php?show=12 http://lbg.am/page.php?show=9 http://lbg.am/page.php?show=8 http://lbg.am/page.php?show=11 http://lbg.am/page.php?show=4 http://lbg.am/page.php?show=3 http://lbg.am/page.php?show=1 http://lbg.am/page.php?show=7 http://lbg.am/page.php?show=2

Լոնդոն Բիզնես Գրուպ աուդիտորական ընկերությունը Հայաստանում առաջատարներից մեկն է աուդիտի, հարկային և խորհրդատվական ծառայությունների մատակարարման ոլորտում:

Մենք օգնում ենք մեր հաճախորդներին լուծել բարդ խնդիրներ, որոնց հետ նրանք առնչվում են բիզնեսի իրականացման ժամանակ: Մեր կողմից կիրառվող ամբողջական մոտեցումները իրենց մեջ ամփոփում են մասնագիտական նորմատիվներ/ստանդարտներ, ոլորտի յուրահատկություններ և պետության կարգավորիչ միջավայրերի ազդեցություն:
Մեր ծառայություններն են `

  • աուդիտ
  • խորհրդատվություն` հարկային, հաշվապահական, բիզնես իրավաբանական
  • հաշվապահական ծառայություններ
  • հարկային ծառայություններ
  • կազմակերպությունների գրանցում Հայաստանում

Աուդիտ
Կապիտալի շուկայում հանրության վստահությունը էականորեն հիմնված է կազմակերպությունների ֆինանսական աուդիտի անկախության և բարձր որակի համոզմունքի վրա: Լոնդոն Բիզնես Գրուպը աուդիտի ընթացքում պահպանում է ամենաբարձր չափանիշները աուդիտի մասնագիտական գիտելիքների, մասնագիտական էթիկայի կանոնների և ժամանակակից տեխնոլոգիաների կիրառմամբ:

Խորհրդատվություն
Մեր խորհուրդները օգնում են հաճախորդներին նվազեցնել իրենց բիզնեսի ռիսկերը, բարձրացնել արտադրողականությունը և ստեղծել նոր արժեքներ: Մեր ֆինանսական խորհրդատվությունը օգնում է հաճախորդներին լուծել անմիջական խնդիրը և պլանավորել իրենց բիզնեսի ծրագրերը երկարաժամկետ հեռանկարով:

Հաշվապահություն

Լոնդոն Բիզնես Գրուպը կօգնի ձեզ`

  • վարել հաշվապահությունը, կազմել ընթացիկ և ֆինանսական հաշվետվությունները,
  • բարձրացնել հաշվապահական քաղաքականության ու կիրառվող մեթոդների արդյունավետությունը,
  • տալ ճիշտ հաշվապահական լուծումներ ինչպես ամենօրյա, այնպես էլ անսպասելի իրավիճակներում:

Հարկեր
Հարկային խորհրդատվության հետ կապված մեր ծառայությունները մշակված են հաճախորդների պահանջներին համեմատ:

Մեր աշխատանքը հաճախորդների հետ միտված է ապահովելու հարկային օրենսդրության դրույթների պահպանումը, հարկերի օպտիմալացումը, հարկային ռիսկերի կառավարումը և ծախսումները:

Կազմակերպությունների գրանցում Հայաստանում

Լոնդոն Բիզնես Գրուպն օգնում է ներդրողներին` Հայաստանում հիմնադրել ՍՊԸ, ԲԲԸ, ՓԲԸ, հիմնադրամ, հասարակական կազմակերպություն և այլ իրավական ձևի կազմակերպություններ: Մեր ներգրավվածությունը նոր կազմակերպության գրանցման գործում օգնում է հիմնադիրներին ճիշտ կողմնորոշվելու ձեռնարկվելիք ստրատեգիական հարցերում և ամուր հիմք դնել այն ապագա գործին որը պետք է երկար տարիներ ծառայի:

Մանրամասն տեղեկությունների համար դիմեք մեզ:

Մեր հաճախորդները