Կան հարցե՞ր։ Զանգե՛ք:

Կամավոր Աուդիտ

ԳԵՎՈՐԳ ՄՈՎՍԻՍՅԱՆ - Աուդիտի Թիմի Ղեկավար,
Որակավորված Աուդիտոր

Կամաոր աուդիտը բաժնետերերի կամ ղեկավարության որոշմամբ կազմակերպության հաշվապահական (ֆինանսական) հաշվետվությունների անկախ ստուգում է, որի արդյունքը՝ գրավոր աուդիտորական եզրակացությունն է, այդ ֆինանսական հաշվետվությունների հավաստիության վերաբերյալ: Հավաստիությունը բացահայտվում է՝ հաշվետու ամսաթվի դրությամբ՝ հաշվետվությունների ցուցանիշների ճշգրտությամբ, որոնց հիման վրա օգտագործողները ճիշտ եզրակացություններ կանեն կազմակերպության տնտեսա-ֆինանսական գործունեության արդյունքների և նրա գույքային վիճակի վերաբերյալ:

Լոնդոն Բիզնես Գրուպը կամավոր աուդիտը իրականացնում է “Աուդիտի Միջազգային Ստանդարտներով” (ԱՄՍ) (անգլ. “International Standards on Auditing” (ISA)):

Ո՞ր դեպքերում է անհրաժեշտ կամավոր աուդիտը, ո՞վ է հետաքրքրված նրա անցկացման համար և ինչու՞:

Կամավոր աուդիտի անցկացման նպատակն է ստուգել հաշվապահական (ֆինանսական) հաշվետվությունների համապատասխանությունը "Ֆինանսական Հաշվետվության Միջազգային Ստանդարտների" (ՖՀՄՍ) (անգլ. “International Financial Reporting Standards” (IFRS)) և ՀՀ գործող կանոնների պահանջներին:

Գործունեության ընթացքում կազմակերպության տնտեսական կյանքի բազմազանության, հաշվապահական հաշվառման կանոնների բարեփոխման, հարկային օրենսդրության փոփոխականության և ​​հարկային նորմերի երկիմաստ մեկնաբանությունների և անորոշության պատճառով կազմակերպության հաշվապահական ծառայությունները միշտ չէ, որ ճիշտ են իրականացնում տնտեսական փաստերի արտացոլման խնդիրները հաշվապահական հաշվառման կամ հարկային հաշվառման գործառույթներում: Նման իրավիճակներում մեծանում են ֆինանսական հաշվետվությունների խեղաթյուրման ռիսկը, կազմակերպության կողմից վնասներ կրելու ռիսկը և պետական լիազոր մարմինների կողմից պահանջների ներկայացման հավանականություը:

Կամավոր աուդիտի գինը

Ֆինանսական հաշվետվությունների կամավոր աուդիտի գինը որոշվում է ամեն կոնկրետ դեպքի համար: Այն կախված է էքսպրեսս-վերլուծության արդյունքներից՝ կազմակերպության հաշվապահական հաշվառման և ներքին վերահսկողության համակարգերի արդյունավետության գնահատման աստիճանից, կազմակերպության չափերից և ձեռնարկատիրական գործառույթների ծավալներից, անձնակազմի քանակից, հիմնական միջոցների ու պաշարների անվանացանկի մեծությունից, գործընկերների թվից:

Մեծ հավանականությամբ, փոքր և միջին բիզնեսի համար ֆինանսական հաշվետվությունների աուդիտի արժեքը՝ 400 հազար դրամից մինչև 900 հազար դրամի սահմաններում կլինի:

Ի՞նչ ենք տալիս Ձեզ

  • "Աուդիտի Միջազգային Ստանդարտներով" իրականացված աուդիտ:
  • "Ֆինանսական Հաշվետվությունների Միջազգային Ստանդարտներին" համապատասխան պատրաստված Ձեր ֆինանսական հաշվետվությունների՝ տարեկան կամ որևէ այլ միջանկյալ ժամանակահատվածի վերաբերյալ աուդիտորական եզրակացություն:
  • Ղեկավարությանն ուղղված նամակ` Ձեր կազմակերպության հաշվապահական հաշվառման ու վերահսկողության համակարգերն բարելավելու և սխալները շտկելու առաջարկություններով:
  • Հաշվապահական հաշվառման գործընթացում ներգրավված անձնակազմի համակարգված մասնագիտական ​​զարգացում: Ձեր կազմակերպությունն համապատասխանում է մասնագիտական և օրենսդրական պահանջներին և Դուք վստահություն եք ձեռք բերում:

Դուք վստահություն եք ձեռք բերում

  • Ձեր կազմակերպության ֆինանսական հաշվետվությունները համապատասխանում են "Ֆինանսական Հաշվետվությունների Միջազգային Ստանդարտներին":
  • Ակտիվների և պարտավորությունների հաշվառումը համապատասխանում է իրականությանը:
  • Ձեր հաշվապահական և հարկային հաշվառման համակարգերը համապատասխանում են գործող նորմատիվ պահանջներին:
  • Ձեր ներքին օգտագործման համար բացահայտված են հնարավոր ռիսկերը և դրանց հաղթահարման ուղիները:
  • Ձեր գործընկերները, հավանական ներդրողները, ֆինանսական հաստատությունների և իհարկե բաժնետերերը հետաքրքրված են "Աուդիտի Միջազգային Ստանդարտներով" անցկացվող աուդիտի արդյունքներով, ինչպես նաև "Ֆինանսական Հաշվետվությունների Միջազգային Ստանդարտներով" պատրաստված ֆինանսական հաշվետվությունների ցուցանիշներով:

Կարդացեք նաև

Մեր Գործընկերները

Գրասենյակի հասցեն

ՀՀ, 0010, Երևան, Մովսես Խորենացու փող., 27ա / 1

Հեռ.` +37410541272
Բջջ․` +37491010421 (հայերեն)
Բջջ․` +37477010421 (անգլերեն)
Բջջ․` +37491010421 (ռուսերեն)
Ֆաքս` +37410541272

Էլ․ փոստ`