Կան հարցե՞ր։ Զանգե՛ք:

Պարտադիր Աուդիտ

ՄԱՐԻԱՄ ԽՈՋԱՅԱՆ - Աուդիտի Թիմի Ղեկավար,
Որակավորված Աուդիտոր

Սա հաշվապահական (ֆինանսական) հաշվետվությունների անկախ աուդիտն է, որն մենք իրականացնում ենք "Աուդիտի Միջազգային Ստանդարտների" (ԱՄՍ) (անգլ. “International Standards on Auditing” (ISA)) և ՀՀ օրենսդրության պահանջների համաձայն, հաշվետվությունների հավաստիության վերաբերյալ կարծիքի արտահայտման՝ գրավոր աուդիտորական եզրակացության տեսքով: Հավաստիությունը սահմանվում է որպես հաշվետվությունների ճշգրտության աստիճան, որի հիման վրա օգտագործողը հաշվետու ամսաթվի դրությամբ եզրակացություններ պետք է անի տնտեսվարող սուբյեկտի տնտեսական և ֆինանսական գործունեության արդյունքների ու նրա գույքի կարգավիճակի վերաբերյալ: Ֆինանսական հաշվետվությունների հուսալիությունը ենթադրում է նաև համապատասխանություն գործող "Հաշվապահական Հաշվառման Միջազգային Ստանդարտներին" (ՀՀՄՍ) (անգլ. “International Accounting Standards” (IAS)) և "Ֆինանսական Հաշվետվության Միջազգային Ստանդարտներին" (ՖՀՄՍ) (անգլ. “International Financial Reporting Standards” (IFRS)) դրանք կազմելիս:

Ո՞ր դեպքերում է անհրաժեշտ այս ծառայությունը: Ու՞մ համար է այն օգտակար և ինչու:
ՀՀ օրենսդրությամբ սահմանված է պարտադիր աուդիտի ենթակա կազմակերպությունների ցանկը:
Ստորև նշված կազմակերպությունների ֆինանսական հաշվետվությունները ենթակա են պարտադիր աուդիտի.
- բաց բաժնետիրական ընկերություններ;
- հիմնադրամներ՝ որոնց ակտիվները գերազանցում են 10 միլիոն դրամը;
- հասարակական կազմակերպություններ՝ որոնք հաշվետու տարում պետության կողմից ֆինանսավորվել են 10 միլիոն դրամ և ավել գումարով.
- խոշոր և միջին կազմակերպություններ՝ հետևյալ երեք ցուցանիշներից առնվազն մեկը հաշվետու տարում գերազանցելու դեպքում՝ հասույթը 20 միլիարդը, կամ ակտիվների հանրագումարը 10 միլիարդը, կամ աշխատողների թիվը 250 մարդը;
- բանկեր, ֆոնդային բորսաներ և այլ պետական ​​և մասնավոր կազմակերպություններ, որոնց ցանկը սահմանվում է օրենքով և այլ կանոնակարգերով:

Պարտադիր աուդիտի գինը:
Ֆինանսական հաշվետվությունների պարտադիր աուդիտի գինը որոշվում է յուրաքանչյուր կոնկրետ դեպքի համար առանձին: Վերլուծական փուլում հաշվի են ռնվում կազմակերպության հաշվապահական հաշվառման և ներքին հսկողության համակարգերի աշխատանքը, կազմակերպչաիրավական ձևը, գործունեության ծավալները, անձնակազմի քանակը, հիմնական միջոցների և պաշարների անվանակարգը, ինչպես նաև գործընկերների քանակը:
Հավանականությունը մեծ է, որ ֆինանսական հաշվետվությունների պարտադիր աուդիտի գինը կլինի.

  • Հասարակական կազմակերպություններ - 300 հազար դրամից մինչև 600 հազար դրամ;
  • Հիմնադրամներ - 400 հազար դրամիցից մինչև 900 հազար դրամ;
  • Բաց բաժնետիրական ընկերություններ - 400 հազար դրամից մինչև 900 հազար դրամ;
  • Խոշոր և միջին կազմակերպություններ - 800 հազար դրամից մինչև 1.5 միլիոն դրամ:

Ի՞նչ ենք տալիս Ձեզ

  • "Աուդիտի Միջազգային Ստանդարտներով" իրականացված աուդիտ:
  • "Ֆինանսական հաշվետվությունների միջազգային ստանդարտներին" համապատասխան պատրաստված Ձեր ֆինանսական հաշվետվությունների՝ տարեկան կամ որևէ այլ միջանկյալ ժամանակահատվածի վերաբերյալ աուդիտորական եզրակացություն:
  • Հրապարակելով տարեկան ֆինանսական հաշվետվությունները և աուդիտորական եզրակացությունը՝ դուք կհամապատասխանեք ՀՀ օրենսդրության պահանջներին և կխուսափեք պետական ​​կարգավորող մարմինների պատժամիջոցներից:
  • Ղեկավարությանն ուղղված նամակ` Ձեր կազմակերպության հաշվապահական հաշվառման ու վերահսկողության համակարգերն բարելավելու և սխալները շտկելու առաջարկություններով:
  • Երկարաժամկետ և թափանցիկ գործարար հարաբերություններ Ձեր գործընկերների, հավանական ներդրողների, ֆինանսական հաստատությունների և իհարկե բաժնետերերի հետ:
  • Հաշվապահական հաշվառման գործընթացում ներգրավված անձնակազմի համակարգված մասնագիտական ​​զարգացում: Ձեր կազմակերպությունն համապատասխանում է մասնագիտական և օրենսդրական պահանջներին և Դուք վստահություն եք ձեռք բերում:

Ձեր ընկերության ֆինանսական հաշվետվությունները համապատասխանում են "Ֆինանսական Հաշվետվությունների Միջազգային Ստանդարտների" պահանջներին:

  • Ակտիվների և պարտավորությունների հաշվառումը համապատասխանում է իրականությանը:
  • Ձեր հաշվապահական հաշվառման և հարկային հաշվառման համակարգը համապատասխանում է գործող կանոնակարգի պահանջներին:
  • Ձեր ներքին օգտագործման՝ կառավարչական հաշվառման համար բացահայտվել են հնարավոր ռիսկերը և դրանց հաղթահարման ուղիները:
  • Ձեր գործընկերները, հավանական ներդրողները, ֆինանսական հաստատությունները և իհարկե բաժնետերերը հետաքրքրված են "Աուդիտի Միջազգային Ստանդարտներով" անցկացվծ աուդիտի և "Ֆինանսական Հաշվետվության Միջազգային Ստանդարտներին" համապատասխան կազմված Ձեր ֆինանսական հաշվետվությունների արդյունքներով:

Կարդացեք նաև

Մեր Գործընկերները

Գրասենյակի հասցեն

ՀՀ, 0010, Երևան, Մովսես Խորենացու փող., 27ա / 1

Հեռ.` +37410541272
Բջջ․` +37491010421 (հայերեն)
Բջջ․` +37477010421 (անգլերեն)
Բջջ․` +37491010421 (ռուսերեն)
Ֆաքս` +37410541272

Էլ․ փոստ`