Կան հարցե՞ր։ Զանգե՛ք:

ՍՊԸ-ի Հիմնադրում և Գրանցում

ՍՊԸ-ի գրանցման համար փաստաթղթերի փաթեթ պատրաստելիս, ինչպես նաև հիմնադիր փաստաթղթերում փոփոխություններ կատարելու ժամանակ կարող են առաջանալ որոշակի դժվարություններ: Փաստաթղթերի պատրաստման ընթացքում սխալներից խուսափելու և ՍՊԸ-ի պետական ​​գրանցումը մերժելու մասին որոշում չստանալու համար մենք կօգնենք Ձեզ բոլոր փաստաթղթերը պատրաստելու, ներկայացնելու գործում: Մեր ծառայությունը տարածվում է նաև հարկային մարմիններ փաստաթղթեր ներկայացնելու և հաշառվում ձեռք բերելու վրա:

ՍՊԸ-ի գրանցման համար անհրաժեշտ տեղեկատվությունը/փաստաթղթերը.

  • կազմակերպության լրիվ և կրճատ անվանումը;
  • անունը ՝ հայերեն, անգլերեն և ռուսերեն (առկայության դեպքում);
  • կանոնադրական կապիտալի չափը;
  • Հիմնադիրների / հիմնադրի լրիվ անունը, ազգանունը և հայրանունը, ինչպես նաև անձնագրի լուսապատճենը` նշելով բաժնեմասի անվանական արժեքի չափը (եթե կա երկու կամ ավելի մասնակից);
  • Միակ գործադիր մարմնի՝ անձի անունը, ազգանունը և հայրանունը, ինչպես նաև անձնագրի լուսապատճենը;
  • կազմակերպության իրավաբանական հասցեն;
  • անհրաժեշտության դեպքում թարգմանված և նոտարական հաստատված փաստաթղթեր, եթե հիմնադիրն ՀՀ քաղաքացի չէ:

Գրանցվելուց հետո դուք կստանաք փաստաթղթերի հետևյալ փաթեթը.

  • որոշում / արձանագրություն;
  • պետական ​​գրանցման վկայագիր;
  • հարկային գրանցման վկայագիր;
  • կանոնադրություն հաստատված պետական ռեգիստրի կողմից;
  • պարզեցված հարկային համակարգի դիմում` հարկային մարմինների նշումով;
  • կնիք (կազմակերպության գրանցման օրվանից երկու աշխատանքային օրվա ընթացքում):

Մեր ծառայությունների արժեքը. ՍՊԸ-ի գրանցման համար 90 000 դրամ է, որի մեջ ներառված չեն գրանցման պետական ​​տուրքը և եթե հիմնադիրն ՀՀ քաղաքացի չէ ապա լրացուցիչ նոտարական ծառայության և թարգմանության վճարները:

Կարդացեք նաև

Մեր Գործընկերները

Գրասենյակի հասցեն

ՀՀ, 0010, Երևան, Մովսես Խորենացու փող., 27ա / 1

Հեռ.` +37410541272
Բջջ․` +37491010421 (հայերեն)
Բջջ․` +37477010421 (անգլերեն)
Բջջ․` +37491010421 (ռուսերեն)
Ֆաքս` +37410541272

Էլ․ փոստ`